Մկրտիչ Արզումանյանը և այլ արտիստներ հրաժարվում են վաստակավոր արտիստի կոչումից

Մկրտիչ Արզումանյանը և այլ արտիստներ հրաժարվում են վաստակավոր արտիստի կոչումից

PanARMENIAN.Net - Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, ՀՀ-ում կատարվող իրադարձությունների պատճառով հայտարարել է վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվելու մասին;

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումն անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից», - ասել է նա Facebook-ում։

ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էռնա Յուզբաշյանը ևս տեղեկացրել է, որ հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից. «Կարծում եմ, որ իմ երկրի երջանկությունը և բարգավաճումը կարևոր է բոլոր մեդալներից և կոչումներից»,- գրել է նա:

Վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվել է նաև «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը՝ «Հայրենիքումս տիրող վիճակի և այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով»:

Սերժ Սարգսյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպմանը հաջորդած դեպի Էրեբունի թաղամաս երթին հաջորդել է Փաշինյանի ու իր կուսակից պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի բերման ենթարկումն ու ձերբակալությունը։ Երթերը, սակայն, չեն դադարում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---