Ապրիլի 23-ի երեկոյան ջահերով երթ կլինի

Ապրիլի 23-ի երեկոյան ջահերով երթ կլինի

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

«Սիրելի հայրենակիցներ, ջահերթով երթը, արդեն շուրջ երկու տասնամյակ, վերածվել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հարգման, պահանջատիրության և մեր միասնությունը խորհրդանշող միջոցառման: Դաշնակցության զույգ միությունները կոչ են անում ցուցաբերել փոխըմբռնում, ազգային և քաղաքացիական բարձր գիտակցություն ու համերաշխություն:

Հասարակական մեծամասշտաբ այս միջոցառումն իրականացնելիս մենք չենք կարող հաշվի չառնել ներքաղաքական տագնապը: Համերաշխ լինելով հազարավոր մեր քաղաքացիների բացառապես խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնելու իրավունքին, ընդունելով երկրում շուտափույթ փոփոխություններ իրականացնելու հրամայականը՝ միաժամանակ կոչ ենք անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրն անցկացնել պատշաճ կեցվացքով, առանց մեր հավաքականությունը թուլացնող դրսևորումների»,-ասվում է հայտարարության մեջ: :

Հայտարարության մեջ ասվում է, որ երիտասարդական ներուժն ու ոգեղենությունը, ոչ թե պետք է պարպվի՝ վերածվելով հիասթափության, այլ ծառայի մեր երկրի առաջանցիկ զարգացման ապահովմանը»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---