Կառավարության հրաժարականից հետո ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ

Կառավարության հրաժարականից հետո ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ

PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրությունը վարչապետի հրաժարականի կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում սահմանում է Հայաստանի կառավարության հրաժարականից հետո կատարվելիք իրավական ընթացակարգերը։

Ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` 7-նօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---