Կիպրոսի մայրաքաղաքի հայկական թաղամասը վերադարձվել է հայ համայնքին 2 ապրիլի 2008 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Նիկոսիայի Լեդրա փողոցում հսկիչ-անցագրային կետի բացման հետ, որի մասին պայմանավորվել էին Կիպրոսի նախագահ Քրիստոֆիասը եւ թուրքական համայնքի ղեկավար Մեհմետ Ալի Թալաթը, կսկսվի Պաֆոսի դարպասների վերակառուցումը, որոնք գտնվում են Լեդրայի անցակետից հարյուր մետրի հեռավորության վրա: Փողոցի բացման արդյունքում Պաֆոսի դարպասները, որոնք այժմ գտնվում են Նիկոսիայի թուրքերի կողմից օկուպացված մասում, կվերադարձվեն իրենց իսկական տիրոջը` Կիպրոսի հայ համայնքին: Ինչպես հայտարարվել էր մի քանի տարի առաջ, հայկական թաղամասը` Վիկտորիայի փողոցը, որտեղ գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, Կիպրոսի թեմի առաջնորդարանը, Հայոց ցեղասպանության հուշարձանը, Մելիքյան-Ուզունյան միջնակարգ դպրոցը եւ հայկական մանկապարտեզը, վերակառուցվում են NOPS հիմնադրամի միջոցներով: Ակնկալվում է, որ հայկական թաղամասը Վիկտորիայի փողոցում կվերադարձվի համայնքին ավելի լավ վիճակում, քան կար մինչեւ Կիպրոսի հունական եւ թուրքկան համայնքների միջեւ սկսված դիմակայությունը, հաղորդում է Gibrahayer Magazine-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |