Սանասարյան. Որոշ ոստիկաններ միացել են շարժմանը

Սանասարյան. Որոշ ոստիկաններ միացել են շարժմանը

PanARMENIAN.Net - Ոստիկանության հատուկ ստորաբաժանումներից որոշ ոստիկաններ հանել են իրենց դիմանակներն ու անցել ժողովրդական շարժման շարքերը։ Այս մասին հայտարարել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից Դավիթ Սանասրյանը։

Քիչ անց Փաշինյանը Հանրապետության հրապարակում նույնպես ասաց, որ այսօր պաշտոնապես ժողովրդին են միացել ծառայության մեջ գտնվող ոստիկաններ։

Ապրիլի 25-ի առավոտյան ժամը 11-ից Երևանի փողոցներում մեկնարկալ են զանգվածային բողոքի ակցիաները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ապրիլի 24-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովրդական շարժումը պահանջում է իշխող ՀՀԿ-ի հեռացումը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումը չի կայանա: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ օրենքը բացառում է Փաշինյանի` վարչապետի պաշտոնակատար դառնալը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---