Կաթողիկոսն ընդունել է Փաշինյանին. Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը![]() 28 ապրիլի 2018 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին, ընդունելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերը, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Հանդիպման մասին իր ֆեյսբուքայն էջում գրառում է կատարել նաև Նիկոլ Փաշինյանը: «Քիչ առաջ Էջմիածնում հանդիպում ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները»,-ասվում է գրառման մեջ։ Կաթողիկոսի հետ հանդիպումից հետո Փաշինյանն իր կողմնակիցների հետ ավտոերթով ուղևորվել է դեպի Իջևան, հետո՝ Վանաձոր: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |