Վիգեն Սարգսյան. Ներքին անկայունությունը կարող է լրջորեն ազդել սահմանային իրադրության վրա29 ապրիլի 2018 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Երևանում և մարզերում տեղի ունեցող զանգվածային միջոցառումները կարող են բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական գործընթացների, մասնավորապես՝ զորահավաքային խնդիրների կատարման վրա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, որը 4-րդ բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում հանդիպել է սպայակազմի հետ, անդրադարձել վերջին օրերին հանրապետությունում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ ներքին անկայունությունը կարող է լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության վրա, ինչի նախանշաններն արդեն նկատվում են, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը սպաներին հորդորել է լինել առավել զգոն և հետևողական՝ իրենց առջև դրված խնդիրների կատարման և ծառայության կազմակերպման հարցերում՝ խիստ ուշադրություն կենտրոնում պահելով զինաձնակազմի շրջանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, կարգապահությունը և կանոնադրային հարաբերությունները: Ապրիլի 22-28-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ընդհանուր առմամբ, ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 4000 կրակոց: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |