Օդանավակայանի որոշ աշխատակիցներ միացել են գործադուլին

Օդանավակայանի որոշ աշխատակիցներ միացել են գործադուլին

PanARMENIAN.Net - Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մի խումբ աշխատակիցներ միացել են մայիսի 2-ին սկսված, նախօրեին ընդդիմության հայտարարած համազգային գործադուլի ակցիային։

Մասնավորապես, գործադուլի են միացել օդանավակայանի հաշվառման բաժնի աշխատակիցները։

Օդանավակայանի աշխատանքի ռեժիմը չի խաթարվել՝ թռիչքների ու վայրէջքների ժամկետներում փոփոխություններ չկան։

Ավելի վաղ ընդդիմության առջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. կողմ՝ 45, դեմ՝ 56 պատգամավոր է քվեարկել։ Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարել ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---