ՀՀ-ում աշխատողների թիվն ու ամսական միջին աշխատավարձն աճել են

ՀՀ-ում աշխատողների թիվն ու ամսական միջին աշխատավարձն աճել են

PanARMENIAN.Net - ՀՀ-ում աշխատողների թիվն ու ամսական միջին աշխատավարձն աճել են: 2018թ. հունվար-մարտ ամիսներին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 5.6 մլրդ դրամ կամ 7% եկամտային հարկի հաշվարկային աճ է գրանցվել: Ցուցանիշը հիմնականում պայմանավորված է առևտրային հարկ վճարողների մոտ գրանցված շուրջ 6.1 մլրդ դրամ կամ 12.6% աճով, հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2018-ին 2017-ի դիտարկվող ամիսների համեմատ ամսական միջին աշխատավարձն աճել է 7060 դրամով կամ 4.3%-ով, իսկ վարձու աշխատողների թիվն աճել է 18,029–ով կամ 3,7%-ով:

2018-ի 1-ին եռամսյակում հաշվարկվել է 4,2 մլրդ դրամ շրջանառության հարկ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,7 մլրդ դրամով կամ 19,3%-ով, իսկ ՀԴՄ ֆիսկալային հասույթը կազմել է 58,1 մլրդ դրամ՝ 2017թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 11,6 մլրդ դրամով կամ 24,8%-ով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---