Ծառուկյան. Որևէ նախապայման Փաշինյանի առջև չի դրվել

Ծառուկյան. Որևէ նախապայման Փաշինյանի առջև չի դրվել

PanARMENIAN.Net - Որևէ նախապայման պարոն Փաշինյանի առաջ չի դրվել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ պարոն Փաշինյանն այն մարդը չէ, որի հետ կարելի է նախապայմաններով ու պայմաններով խոսել:

Խոսելով արատահերթ խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու հավանականության մասին՝ Ծառուկյանն ասել է, որ անկախ ամեն ինչից լինելու են Փաշինյանի կողքին, նրան չեն խանգարելու, հայտնում է Panorama.am-ը:

Պատգամավորին հիշեցրել են նախընտրական խոստման մասին, որ «Ծառուկյան» դաշինքի մեծամասնություն կազմելու դեպքում խոշոր՝ 50 մլրդ դոլարի ներդրումներ են լինելու Հայաստանում և հարցրլ՝ հնարավո՞ր է դրանք հիմա կատարվեն Հայաստանում:

Ծառուկյանը հիշեցրել է, որ Հարվարդի համալսարանը չի ավարտել, բայց տիրապետում է խնդրին, հարկավոր են հավասար պայմաններ: «Ամեն ինչ կախված է Փաշինյանի ծրագրից»,-ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե ովքեր չպետք է լինեն նոր կառավարության մեջ՝ Ծառուկյանն ասել է. «Կառավարությունում չպետք է լինեն այն մարդիկ, ովքեր այսքան տարի քաղաքականությունը ծառայեցրել են որպես բիզնես անձնական շահերի համար»:

«Ծառուկյան» դաշինքը մայիսի 8-ի ընտրություններում պաշտպանում է Փաշինյանի թեկնածությունը վարչապետի ընտրություններում:«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---