Վարչապետի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պաշտոնանկ են արվել 8 մայիսի 2018 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Կարեն Կարապետյանը, մինչ վարչապետի պաշտոնակատարի լիազորությունների վայր դնելը, պաշտոնանկությունների վերաբերյալ մի շարք հրամանագրեր է ստորագրել: Մասնավորապես, Կարապետյանի ստորագրած հրամանագրերով,Ալեքսան Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից: Վլադիմիր Հակոբյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ, Միքայել Հարությունյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից, Վահե Ստեփանյանն էլ՝ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը ևսազատվել է զբաղեցրած պաշտոնից: Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը: ԱԺ հատուկ նիստի արդյունքով, ձայների 59 կողմ ու 42 դեմ հարաբերակցությամբ մայիսի 8-ին վարչապետի պաշտոնումընտրվեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը 7-օրյա ժամկետում պետք է նոր կառավարություն ձևավորի: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |