Թբիլիսիի ակումբներում ձերբակալություններ են եղել. Անկարգություններ են սկսվել12 մայիսի 2018 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերեա» գիշերային ակումբներում ոստիկանության շրջայցերի արդյունքում 8 մարդ է ձերբակալվել: Խուզարկությունների համար հիմք է հանդիսացել դատարանի որոշումը, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն: «Վրաստանի ներքին գործերի նախարարությունը 3 ամիս ինտենսիվ օպերատիվ-որոնողական և քննչական միջոցառումներ է իրականացրել Թբիլիսիի գիշերային ակումբներում՝ բացահայտելու համար թմրանյութերի իրացման փաստերը: Այդ ակումբներում մայիսի 12-ին դատարանի որոշմամբ համապատասխան քննչական գործողություններ են իրականացվել: Ձերբակալվել է թմրանյութեր իրացնող 8 անձ»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Lenta.ru-ն: Ակումբների տարհանված այցելուներն անկարգություններ են սկսել խորհրդարանի շենքի մոտ՝ դժգոհ լիենլով ուժայինների գործողություններից: Ինչպես հայտնում է «Ռուսթավի 2»-ը, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Ըստ վրացական ՆԳՆ-ի, 3 ամիս հետաքննվել է գիշերային ակումբներում թմրանյութերի վաճառքի գործը: Զերբակալվածներից մեկը՝ Զվիադ Գելբահիանին, «Բասիանիի» հիմնադիրներից մեկն է: Ուժային հատուկ գործողությանը նախորդել է աժիոտաժը նոր «ակումբային թմրանյութի», մեֆեդրոնի, պատճառով, որն, ըստ նախնական տվյալների, 5 երիտասարդների մահվան պատճառ է դարձել: Իսկ 8 մարդ մեկ ամսվա ընթացքում հիվանդանոցում է հայտնվել թունավորմամբ: ՆԳՆ-ն փորձաքննության տվյալները դեռ չի հրապարակել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |