Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները կհանդիպեն մայիսի 16-ին

Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները կհանդիպեն մայիսի 16-ին

PanARMENIAN.Net - Հյուսիսային և Հարավային Կորեաները պայմանավորվել են «բարձր մակարդակի» հանդիպում անցկացնել մայիսի 16-ին: Այդ մասին հայտնել է հարավկորեական միավորման նախարարությունը:

Հանդիպումը կանցկացվի սահմանամերձ Փհանմունջոմ ավանում, որտեղ ապրիլի 27-ին տեղի ունեցավ կորեական երկու պետությունների պատմական գագաթնաժողովը: Փհենյանի և Սեուլի պատվիրակությունները մտադիր են քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իմպլեմենտացիան, մասնավորապես, խոսքը Կորեական թերակղզում միջուկային ապառազմականացման մասին է, գրում է Deutsche Welle-ն:

Հյուսիսային Կորեան կներկայացնի 29-հոգանոց պատվիրակությունը երկրի Խաղաղ վերամիավորման կոմիտեի նախագահ Ռի Սոն Գվոնի նախագահությամբ: Հարավկորեական 5-հոգանոց պատվիրակությունը կգլխավորի միավորման նախարար Չո Մյոն Գեն:

Ապրիլի 27-ին Փհանմունջոմ սահմանամերձ վայրում Կիմ Չեն Ինի և Մուն Չժե Ինի միջկորեական հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Կորեական թերակղզում միջուկային զինաթափման մասին, ինչպես նաև պատերազմական վիճակի պաշտոնական ավարտի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---