Տիգրան Ավինյանն Աստանայում կմասնակցի Իրան-ԵՏՄ պայմանագրի կնքմանը16 մայիսի 2018 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի մասին և ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերի տեքստերի վերջնական տեխնիկական շտկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով մայիսի 16-18-ը Ղազախստան է գործուղվելու Հայաստանի պատվիրակությունը: Աստանա կմեկնի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ըստ վարչապետի որոշման, նրա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն պետական բյուջեով կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Աստանա են մեկնելու նաև Արմեն Ղևոնդյանն ու Անի Բադալյանը: Նրանց գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իրանի, ինչպես նաև Չինաստանի միջև համաձայնագիրը նախատեսվում է կնքել մայիսի 17-ին Աստանայում: ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտի կգործի՝ նախատեսվում է նվազեցնել կամ զրոյացնել ներկրման մաքսային տուրքերն ապրանքների բավականին լայն տեսականու համար: Չինաստանի հետ կա պայմանավորվածություն լայնածավալ և ոլորտային գործակցության վերաբերյալ: ԵՏՄ կողմից համաձայնագիրը ստորագրելու է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |