Քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը կառույցի բնականոն գործունեությունը վերականգնելու համար

Քաղաքապետարանը դիմել է ոստիկանությանը կառույցի բնականոն գործունեությունը վերականգնելու համար

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ձեռնարկելու միջոցներ ցուցարարների ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Օրենսդրության խախտմամբ տեղի է ունեցել ներխուժում՝ ՀՀ ոստիկանության կողմից պահպանվողպետական պահպանության օբյեկտ հանդիսացող Երևանի քաղաքապետարանի շենք, խոչընդոտելով քաղաքապետարանի աշխատանքի բնականոն ընթացքը», - նշված է քաղաքապետարանի դիմումի մեջ:

Ավելի վաղ,Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող՝ Երևանի 2800-ամյակի այգու ծառերի հատման առթիվ բողոքի ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ցուցարարներն անարգել մտել են Երևանի քաղաքապետարանի շենք:

Նրանք հանդիպում են պահանջում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, միաժամանակ վանկարկում են «Տարոն, հեռացի՛ր»: Ցուցարարներից մի քանիսն իրենց հետ հատված ծառերի ճյուղեր են ներս բերել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---