Քաղաքապետարանի մոտ ցույց են անում նաև Տարոն Մարգարյանի կողմնակիցները

Քաղաքապետարանի մոտ ցույց են անում նաև Տարոն Մարգարյանի կողմնակիցները

PanARMENIAN.Net - Ցուցարարները փակել են Երևանի քաղաքապետարանի մոտակայքի բոլոր փողոցները, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։

Միաժամանակ քաղաքապետարանի շենքի դիմաց հակաակցիա է ընթանում, մարդիկ պաշտպանում են Տարոն Մարգարյանին։ Քաղաքապետի կողմնակիցները վանկարկում են` «դուխով», իսկ նրանց հակառակորդները` «Տարոն, հեռացիր»։

Քաղաքապետարանի տարածքը հետզհետե ավելի մարդաշատ է դառնում։ Ոմանց հաջողվել է ներխուժել քաղաքապետարանի շենք, որտեղ առաջին հարկում կանգնած են ոստիկաններն ու ոչ ոքի թույլ չեն տալիս մուտք գործել։

Ցուցարարների մի մասն արգելափակել է երրորդ հարկը, որտեղ գտնվում է քաղաքապետ Մարգարյանի աշխատասենյակը։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետն իրենց մոտ դուրս գա, բայց փոխքաղաքապետը պնդում է, որ Մարգարյանը շենքում չէ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ձեռնարկելու միջոցներ ցուցարարների ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ:

Մայիսի 10-ից տասնյակ (արդեն հարյուրավոր) ցուցարարներ հավաքվում են Երևանի քաղաքապետարանի մոտ` վանկարկելով «Տարոն, քո հերթն է», «Տարոն, հեռացի՛ր»։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետի հրաժարական տա, իսկ ավագանին ցրվի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---