Հայաստանում մեկնարկել է «Ռուսական կինոյի շաբաթը»

Հայաստանում մեկնարկել է «Ռուսական կինոյի շաբաթը»

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է «Ռուսական ֆիլմերի շաբաթ» ծրագիրը, որը կշարունակվի մինչև մայիսի 20-ը:

Միջոցառման ընթացքում Երևանում և Գյումրիում կցուցադրվեն ժամանակակից Ռուսաստանի կյանքը ներկայացնող, ինչպես նաև պատմական թեմաներով ռուսական տարբեր ժանրերի գեղարվեստական և վավերագրական նոր կինոնկարներ: Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ հանդիսատեսի հետ:

Գառնիի պատմաճարտարապետական համալիրի տաճարին հարակից բաց հարթակում կցուցադրվի «Բոլշոյ» ֆիլմը: Այն կներկայացնեն ֆիլմի ռեժիսոր Վալերի Տոդորովսկին և գլխավոր դերակատար Աննա Իսաևան (դերասան, բալետի պարող):

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանության, ԵրևանումՌուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, «Շարմ Հոլդինգ»ընկերության, «Անդիրիանովա-Կինո» ընկերության, «ՌոսԳոսՍտրախ»ընկերության, «Մոսկվա» կինոթատրոնի, «Գրանդ հոթել Երևան» հյուրանոցի աջակցությամբ:

Մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---