Փրկարարները գտել են Մեղրիի մոտակայքում կորած գերմանացիներին

Փրկարարները գտել են Մեղրիի մոտակայքում կորած գերմանացիներին

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտակայքում օտարերկրյա քաղաքացիներ են կորել, տրամադրել են GPS համակարգով ստացված կոորդինատները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիները գտնվում են Նոր Առաջաձոր գյուղի մոտակա սարում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ժամը 20:23-ին որոնողական աշխատանքների արդյունքում Դավիթ Բեկի ջրամբարի մոտակա անտառում փրկարարները հայտնաբերել են ցեխակույտում արգելափակված Toyota 4Runner մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ալեքսանդր Բյուն, ծնված 1994 թ.), և ուղևորներին՝ Վելինա Փիչին (ծնված 1993 թ.), Վելինե Էքսշտայնին (ծնված 1991 թ.) և Մաքսիմիլա Օլիին (ծնված 1992 թ.):

Օտարերկրացիները Գերմանիայի քաղաքացիներ են:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան և քաղաքացիներին ուղեկցել Կապան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---