Ֆրանսիայի դեսպան. Ֆրանսահայերից շատերն են ուզում վերադառնալ, բնակվել ու աշխատել ՀՀ-ում

Ֆրանսիայի դեսպան.  Ֆրանսահայերից շատերն են ուզում վերադառնալ, բնակվել ու աշխատել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Ֆրանսահայերից շատերն են ուզում վերադառնալ, բնակվել ու աշխատել հայրենիքում: Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները առաջիկայում ավելի կզարգանան ու կընդլայնվեն: Մխիթար Հայրապետյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը, նշել, որ սփյուռքի հետ աշխատում են նաև կրթության, մշակույթի, տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի և այլ նախարարություններ:

Նախարարը մասնավորապես նշել է. «Երկրում դրական մթնոլորտ է ստեղծվել, ժողովուրդը սպասում է փոփոխությունների: Մարդիկ հավատացել են, վստահել են մեզ, պետք է արդարացնենք այդ վստահությունը: Սփյուռքը շատ բազմազան է, բազմաշերտ, պետք է աշխատել բոլոր կառույցների ու կազմակերպությունների հետ: Պետք է ակտիվ գործակցել հատկապես երիտասարդների հետ, կոնկրետ քայլեր անել»:

Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ ուրախ են ընդլայնել համագործակցության շրջանակները նոր Հայաստանում: «Ողջունում ենք արևոտ, ժպտացող հեղափոխությունը, որի շնորհիվ աշխարհն ավելի լավ ճանաչեց հայերին: Այսօր ոգևորված է նաև հայկական սփյուռքը, հատկապես, երիտասարդ սերունդը: Նրանք ավելի զարգացած են, առաջադեմ, լավատես և ճկուն, տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին, շատերն են ուզում վերադառնալ, բնակվել ու աշխատել հայրենիքում», - հավելել է դեսպանը, հայտնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Քննարկվել են նաև կրթության, նորագույն տեխնոլոգիաների, տնտեսության բնագավառներում համագործակցության, Երևանում Ֆրանկոֆոնիայի 2018-ի գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---