Վարչապետ. Պուտինի հետ խոսել ենք գործակցության խորացման մասին, այդ թվում՝ ռազմատեխնիկական

Վարչապետ. Պուտինի հետ խոսել ենք գործակցության խորացման մասին, այդ թվում՝ ռազմատեխնիկական

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Սոչի կատարած այցի շրջանակում ՌԴ նախագահի հետ քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումն ու խորացումը բոլոր ուղղություններով: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում հանդիպման ժամանակ խոսել ենք հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման, զարգացման անհրաժեշտության մասին: Բոլոր ուղղություններով, այդ թվում` ռազմատեխնիկական», - ասել է Փաշինյանը` հավելելով, որ հուսով է, որ այդ համագործակցությունը գնալով ավելի ու ավելի արդյունավետ կլինի:

Նա նշել է նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև փոխադարձ վստահության որոշակի նախնական մթնոլորտ կա, որը հետագայում էլ ավելի կխորանա:

Անդրադառնալով այն հաղորդագրություններին, որ ՀՀ զինված ուժերը համալրվելու են ռուսական արտադրության «Տոռ» զենիթահրթիռային համակարգերով՝ վարչապետն ասել է, որ ԶՈւ կարիքները, այդ թվում ռազմատեխնիկական, կառավարության ուշադրության կենտրոնում են:

Հայաստանի հակաօդային պաշտպանությունը «Տոռ» զենիթահրթիռային համակարգերով կհամալրվի։ Այս մասին հայտնի է դարձել պաշտպանության նախարարության «Զինուժ» ծրագրից։ Համակարգերը կընդգրկվեն ԶՈՒ կազմում մի քանի ամսվա ընթացքում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---