Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումը25 մայիսի 2018 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել մանդատից հրաժարականի մասին դիմումը: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարության մեջ: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը։ Ավելի վաղ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն էր ուղարկել՝ առաջարկելով ԵԼՔ խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել մանդատից: Վերջինս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Ազգային ժողովի պատգամավորի մանդատ էր ստացել, սակայն մի քանի օր անց հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին՝ դիմում ներկայացնելով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։ Նա Ավագանի վերադառնալու ցանկություն էր հայտնել: Մարգարյանի՝ իրեն ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրության կազմումից հետո, Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրեն մանդատից զրկել է՝ օգտվելով «իրավական բացերից, ծուղակներից»։ Նա դիմել էր ԵԼՔ խմբակցությանը՝ ավագանու առաջիկա նիստին իր ներկայությունը ապահովելու համար։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հայտարարել էր, որ Սիմոնյանը կարող է մասնակցել առաջիկա նիստին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |