Վրաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

Վրաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

PanARMENIAN.Net - Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու ընթացակարգը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Դոնդուան հատուկ ճեպազրույցում, որը նվիրված էր Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը:

Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:Համապատասխան հաղորդագրությունները հրապարակված են վերոնշյալ հանրապետությունների ԱԳՆ կայքերում:

Ըստ Դոնդուայի, 2018-ի մայիսի 29-ին, «ՌԴ կողմից մանիպուլյացիայի արդյունքում, սիրիական ռեժիմն ապօրինի որոշում է կայացրել և, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ճանաչել է Աբխազիայի և Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիայի) անկախությունը», հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

2008-ին օգոստոսին Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ, վերջինիս կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումից հետո:

Դամասկոսն ու Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսն ու Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:

Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև ՌԴ-ն, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---