Կիևում սպանվել է ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն

Կիևում սպանվել է ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն

PanARMENIAN.Net - Կիևում սպանվել է ՌԴ-ից Ուկրաինա տեղափոխված ռուս լրագրող և բլոգեր Արկադի Բաբչենկոն։

Տեղեկությունը պաշտոնապես հաստատել է ուկրաինական ներքին գործերի նախարարությունը։

Պաշտոնական վարկածի համաձայն, Բաբչենկոյի վրա մահափորձը տեղի է ունեցել սեփական բնակարանում։

Լրագրողը մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Բաբչենկոն մասնակցել է չեչենական 2 պատերազմներին, լուսաբանել է Հարավային Օսիայում պատերազմը։ Ուկրաինայի տարածքում կոնֆլիկտից հետո տեղափոխվել Պրահա, այնուհետև՝ Կիև։ Հայտնի է եղել ՌԴ իշխանությունների խիստ քննադատությամբ ու ՌԴ-ում արյունոտ միջադեպերից հետո արվող սուր և հաճախ սկանդալային գրառումներով։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---