Թորոսյան. Առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ հակակոռուպցիոն քայլերին, չի ստացվելու

Թորոսյան. Առողջապահական օլիգարխիան որոշել է հակահարված տալ հակակոռուպցիոն քայլերին, չի ստացվելու

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր տեղեկություններով «առողջապահական օլիգարխիան» որոշել է հակահարված տալ նախարարության հակակոռուպցիոն քայլերին:

««Առողջապահական օլիգարխիան» որոշել է հակահարված տալ նախարարության հակակոռուպցիոն քայլերին՝ ի դեմս պատվիրված հոդվածների և տարատեսակ ասեկոսների, որոնք պետք է երկրի ղեկավարության մոտ վարկաբեկեն մեզ ու մեզնից ազատվելու առիթ դառնան, որպեսզի նրանք շարունակեն «հանգիստ ապրել»: Չի ստացվելու», - գրել է նախարարը՝ հավելելով, որ ՀՀ-ն ունենալու է նորմալ առողջապահություն, որտեղ ոչ մի բուժհիմնարկ արտոնյալ չի լինելու՝ «անկախ իր սեփականատիրոջ կամ կառավարչի նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոնից կամ բարեկամական կապից»:

Թորոսյանն ասել է, որ կսկսի արդեն «զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ»:

Ավելի վաղ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել էր մի շարք մասնավոր ընկերությունների անուններ, որոնց խոշոր պետական միջոցներ են հատկացվել դեռևս անհայտ ծառայությունների դիմաց: Թորոսյանը խոստացել էր, որ ուսումնասիրելու է դեպքերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---