31 մայիսի 2018 - 13:33 AMT
Երևանի հյուրանոցներից մեկում «օրենքով գողերի» հավաք է կասեցվել

Ոստիկանությունն այսպես կոչված «օրենքով գողերի» հավաք է կասեցրել Երևանի հյուրանոցներից մեկում: Համապատասխան գործողություններ են իրականացվել, հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Միևնույն ժամանակ մասնակիցները զգուշացվել են հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:

Ոստիկանություննայսուհետ ևս տեսադաշտում է պահելու նմանատիպ կենսակերպի հակում ունեցողներին և օպերատիվ իրավիճակը վերահսկելի պահելու նպատակով հետևողականորեն իրականացնելու է օրենքով վերապահված բոլոր գործողությունները: