Գործադիրը պաշտոնյաների ունեցվածքն ու եկամտնի աղբյուրը ստուգող մարմին կստեղծի

Գործադիրը պաշտոնյաների ունեցվածքն ու եկամտնի աղբյուրը ստուգող մարմին կստեղծի

PanARMENIAN.Net - Գործադիրի հունիսի 1-ի նիստում հաստատվել է նոր կառավարության ծրագիրը, որով առաջարկվում է հանրային ծառայության մեջ գտնվող անձանց գործունեության, գույքի և եկամուտների թափանցիկությունն ապահովող համակարգ ներդնել:

Ծրագրով մասնավորապես առաջարկվում է ստեղծել այնպիսի օրենսդրական դաշտ, որով ՀՀ պետական պաշտոնի հավակնող կամ այդ պաշտոնները զբաղեցնող մարդիկ պարտավորվում են նոտարական կարգով լիազորել համապատասպան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, աշխարհի ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական և անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին:

Նշվում է նաև, որ բարձրաստիճան պետական պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի և բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որի գիները ձեռք բերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին 5 տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, պետք է ենթարկվի խորը և համապարփակ քննության:

Համակարգով առաջարկվելու է նաև պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարգրերում ներառել նաև նվիրատուների անունները, եկամուտ վճարողների անունները, գույքի գտնվելու վայրը՝ «ապահովելով կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման արդյունավետությունը»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---