Երևան-Սևան մայրուղու որոշ հատվածներ հունիսի 2-ից փակ կլինեն![]() 2 հունիսի 2018 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-ից կփակվի Սևանից դեպի Երևան երթևեկելի ուղղության 53-րդ կմ-ից մինչև 57-րդ կմ ճանապարհահատվածը (Սևանի ճանապարհային ոստիկանության կետից դեպի Երևան)։ Դա պայմանավորված է հիմնանորոգման աշխատանքներով: Հիմնանորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար, հայտնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը: Համապատասխանաբար, յուրաքանչյուր հատվածի հիմնանորոգման ընթացքում երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի հանդիպակաց գոտի։ Ըստ պայմանագրի՝ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել երեք ամսում, սակայն շինարարական աշխատանքներն իրականացնող «Ա.Ա.Բ. պրոեկտ» ընկերությունը պարտավորվել է աշխատանքներն ավարտել 40 օրվա ընթացքում: . ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |