Մասիսի քաղաքապետը չի կալանավորվել, նրա աջակիցները դիմավորել են նրան վանկարկումներով

Մասիսի քաղաքապետը չի կալանավորվել, նրա աջակիցները դիմավորել են նրան վանկարկումներով

PanARMENIAN.Net - Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն, ով մեղադրվում է «Թավշյա» հողափոխության օրերին Էրեբունի թաղամասում ցուցարարների դեմ բռնություն կիրառելու համար, ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հունիսի 2-ին մերժել է Համբարձումյանին կալանավորման որոշումն ու ոչ իրավաչափ հայտարարել վերաբերյալ միջնորդությունն ու քաղաքապետի ձերբակալման որոշումը ճանաչել է ոչ իրավաչափ:

Համբարձումյանն ազատ արձակվելուց հետո մոտեղել է դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին ու շնորհակալություն հայտնել նրանց՝ նշելով, որ հավաքվածները սպասելու են քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի ազատմանը։

Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---