Մասիսի քաղաքապետի հետ ձերբակալվածներից ևս մեկն ազատ է արձակվել![]() 4 հունիսի 2018 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ ձերբակալված ևս մեկ անձ է ազատ արձակվել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Մասիսի քաղաքապետին և նրա հետ ձերբակալված անձանց մեղադրում են «թավշյա» հողափոխության օրերին Էրեբունի թաղամասում ցուցարարների դեմ բռնություն կիրառելու մեջ: «Դատարանն ազատ է արձակել Մասիսի քաղաքապետի հետ ձերբակալված 5 հոգուց չորրորդին։ Այսպիսով կալանքի տակ մնում է մի հոգի»,- ասվում է գրառման մեջ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հունիսի 2-ին մերժել է Համբարձումյանին կալանավորման որոշումն ու ոչ իրավաչափ հայտարարել վերաբերյալ միջնորդությունն ու քաղաքապետի ձերբակալման որոշումը ճանաչել է ոչ իրավաչափ: Ավելի ուշ ազատ է արձակվել նաև քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը և նրանց հետ ձերբակալված ևս 1 անձ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |