«Քարֆուրը» Երևանում նոր մասնաճյուղ կունենա![]() 5 հունիսի 2018 - 16:29 AMT PanARMENIAN.Net - «Քարֆուր Հայաստան» սուպերմարկետը Երևանում շուտով կունենա նոր մասնաճյուղ՝ «Ռոսիա Մոլում»: Այդ մասին ասվում է առևտրային ցանցի ֆեյսբուքյան էջում: Carrefour-ը մուտք է գործել Հայաստան 2015-ի մարտին և գործում է Yerevan Mall-ում: Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը Carrefour-ի և առևտրի կենտրոնի միջև ստորագրվել էր դեռևս 2014-ի մայիսի 13-ին, ՀՀ և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ՝ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակում: Carrefour ընկերության առաջին հիպերմարկետի բացումը Հայաստանում նախատեսվում էր դեռևս 2013-ի վերջին: Այն մի քանի անգամ հետաձգվել է: Երբ 2014-ի մայիսին ՀՀ այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելեց Yerevan Mall-ում նախատեսվող հիպերմարկետի շինհրապարակ, նշվում էր, որ բացումը տեղի կունենա հոկտեմբերին:Ցանցն իր ապրանքն ինքն է ներկրում, ինչը մրցակցային առավելություն է տալիս: Դեռևս 2012-ի վերջին ընկերությունը Հայաստանում աշխատատեղերի մրցույթ էր հայտարարել և իր ապագա առևտրի կենտրոնի համար աշխատակազմ էր հավաքագրում: 2017-ին Քարֆուր Հայաստան-ը 313 մլն դրամ է փոխանցել բյուջե: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |