«Քարֆուրը» Երևանում նոր մասնաճյուղ կունենա 5 հունիսի 2018 - 16:29 AMT PanARMENIAN.Net - «Քարֆուր Հայաստան» սուպերմարկետը Երևանում շուտով կունենա նոր մասնաճյուղ՝ «Ռոսիա Մոլում»: Այդ մասին ասվում է առևտրային ցանցի ֆեյսբուքյան էջում: Carrefour-ը մուտք է գործել Հայաստան 2015-ի մարտին և գործում է Yerevan Mall-ում: Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը Carrefour-ի և առևտրի կենտրոնի միջև ստորագրվել էր դեռևս 2014-ի մայիսի 13-ին, ՀՀ և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ՝ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակում: Carrefour ընկերության առաջին հիպերմարկետի բացումը Հայաստանում նախատեսվում էր դեռևս 2013-ի վերջին: Այն մի քանի անգամ հետաձգվել է: Երբ 2014-ի մայիսին ՀՀ այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելեց Yerevan Mall-ում նախատեսվող հիպերմարկետի շինհրապարակ, նշվում էր, որ բացումը տեղի կունենա հոկտեմբերին:Ցանցն իր ապրանքն ինքն է ներկրում, ինչը մրցակցային առավելություն է տալիս: Դեռևս 2012-ի վերջին ընկերությունը Հայաստանում աշխատատեղերի մրցույթ էր հայտարարել և իր ապագա առևտրի կենտրոնի համար աշխատակազմ էր հավաքագրում: 2017-ին Քարֆուր Հայաստան-ը 313 մլն դրամ է փոխանցել բյուջե: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |