ԵԼՔ-ի 2 պատգամավոր Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել![]() 6 հունիսի 2018 - 10:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը երաշխավորություն են ներկայացրել «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Այն մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոնջորյանը: Երաշխավորագրում մասնավորապես ասվում է, որ Սաֆարյանը, գտնվելով ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց: 2015-ի դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, Գևորգ Սաֆարյանը Ազատության հրապարակում փորձել էր տոնածառ տեղադրել, նշել Ամանորը, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Նրան մեղադրել են այդ գիշերը ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար: «Տոնածառի գործով» ամբաստանյալ Սաֆարյանին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |