Ապրիլյան բողոքի ցույցերին վնասված մեքենաների տերերը կարող են փոխհատուցում ստանալ

Ապրիլյան բողոքի ցույցերին վնասված մեքենաների տերերը կարող են փոխհատուցում ստանալ

PanARMENIAN.Net - 2018 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցած այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել ճանապարհային ոստիկանություն՝ խնդրին իրավական լուծում տալու և փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով։

Համապատասխան հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությունը։

Ապրիլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի ընթացքում, ոստիկաններին ու քաղաքացիական հագուստով դիմակավորված անձինք տասնյակ մեքենաներ են վնասել՝ փորփելով խոչընդոտել փողոցները փակելուն ու ի աջակցություն հետիոտն ցուցարարներին շչակներ արձակելուն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---