ԵԼՔ-ից 2 պատգամավոր «Սասնա ծռերից» Հրաչ Հակոբյանին ազատելու երաշխավորագիր են գրել![]() 6 հունիսի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը անձնական երաշխավորագիր են ներկայացրել ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին ազատ արձակելու դիմաց: Այդ մասին Հրաչ Հակոբյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հուսով եմ շուտով Արեգ Կյուրեղյանին կտեսնենք ազատության մեջ», - ասվում է պատգամավորի գրառման մեջ։ Ավելի վաղ «Սասնա Ծռերը» հայտարարություն են տարածել ՀՀ կառավարությանն աջակցելու մասին, որտեղ ասվում է, որ «Սասնա ծռերի» որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։ «Պայքարի այս փուլում, քանի դեռ չի չեզոքացվել ռևանշի վտանգը և չի ամրագրվել ժողովրդի ամբողջական հաղթանակը, մեր կոչումն ու պարտականությունն ենք համարում վեր կանգնել քաղաքական տարաձայնություններից և ըստ ամենայնի աջակցել ժողովրդի վստահությունը վայելող Նիկոլ Փաշինյանի կառավարությանը պետականաշինության և ժողովրդի իշխանության ու իրավունքի գերակայության հաստատման բոլոր հարցերում։Մեր բոլոր համակիրներին և աջակիցներին կոչ ենք անում հետևել այս տրամաբանությանը և ըստ այդմ շարունակել ազգային-ազատագրկան պայքարը»,-ասվում է «Սասնա Ծռերi» հայտարարության մեջ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |