Մայիսին Հայաստան է այցելելու «Գազպրոմի» խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը15 ապրիլի 2008 - 19:00 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը կայցելի Հայաստան ընթացիկ տարվա մայիսին, հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:«Միլլերի հետ բանակցությունների ընթացքում մենք կճշտենք համագործակցության հեռանկարները առաջիկա երեք տարիների համար»,- ասել է Սարգսյանը երեքշաբթի լրագրողների հետ կառավարության ղեկավարի պաշտոնում իր առաջին ճեպազրույցի ժամանակ: Տիգրան Սարգսյանը նաեւ հաղորդել է, որ երկրի կառավարությունը այսուհետ տեղեկացնելու է քաղաքացիներին իր գործողությունների մասին: «Մենք մեր քաղաքացիներից թաքցնելու ոչինչ չունենք, եւ մենք միշտ տեղյակ ենք պահելու հանրությանը մեր հետագա քայլերի մասին»,- ասել է նա: Սարգսյանը նշել է, որ երկրի քաղաքացիները իրենք պետք է որոշեն` արդյոք նման քաղաքականությունը պոպուլիստական է: «Ես վստահ եմ, որ մենք արդար ժողովուրդ ենք, եւ արդար, եւ բաց մոտեցումներն ավելի ընդունելի են, քան կեղծ պոպուլիզմը»,- ասել է կառավարության ղեկավարը, հավելելով, որ նրա վարկանիշին ավելի կվնասի այն, եթե նա «բաց ու անկեղծ» չլինի, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |