Փաշինյանը՝ համաներման մասին. Գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում

Փաշինյանը՝ համաներման մասին.  Գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում

PanARMENIAN.Net - Համաներման գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում: Այս մասին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանն ասել է ՀՀ վարաչպեը Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ծառուկյան» խմաբկացության պատգամավոր Նապալեոն Ազիզյանի հարցին, թե երբ է լինելու համաներում:

«Մարդը կարող է ասել՝ սեպտեմբերին լինելու է համաներում, և գնա ու մի քանի տուն կողոպտի։ Այս իսկ պատճառով ես այդ հարցին չեմ պատասխանի: Իսկ քաղաքական համաներման լինել-չլինելը քաղաքական նպատակահարմարության հարց է»,- ասել է Փաշինյանը:

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե կառավարության գործունեության համար հայեցակարգային են լինելու իշխանությունը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա ձևավորելը, հանրային միությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտագության ապահովումը, անվտանգության բարձրացումը, կոռուպցիայի մերժումը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, տնտեսական մրցակցության ապահովումը, մարդու իրավուքների պաշտպանությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---