«Սասնա ծռերից» Հովհաննես Վարդանյանը ևս ազատ է արձակվել![]() 7 հունիսի 2018 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով անցնող Հովհաննես Վարդանյանի փաստաբանի միջնորդությունը և Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ։ Նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել, հայտնում է«Ազատություն» ռադիոկայանը։ Հովհաննես Վարդանյանը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։ Հունիսի 7-ին ավելի վաղ դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել «Սասնա ծռեր»-ից Տիգրան Սարգսյանին։ Ավելի վաղ, «Սասնա ծռերը» հայտարարություն են տարածել ՀՀ կառավարությանն աջակցելու մասին, որտեղ ասվում է, որ «Սասնա ծռերի» որդեգրած ազգային-ազատագրական պայքարի այն էջը, որ պարտադրում էր զինված ապստամբության անհրաժեշտությունը, այլևս փակված է։ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |