Մակունցը պատրաստ է տեղափոխել մշնախը Գյումրի, եթե անհրաժեշտ լինի 9 հունիսի 2018 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ամբողջ կազմով տեղափոխվել Գյումրի: Այս մասին նա հայտնել է Գյումրիում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտնում է shantnews.am-ը: «Այստեղ կա միայն ադմինիստրատիվ խնդիր: Նկատի ունեմ՝ կառավարության նիստերի հետ կապված հրատապ հանդիպումների կարիք է լինում: Հենց հասկանանք՝ այդ խնդիրներն ինչպես ենք կարողանում հասցեագրել, նաև շենքի հարցը կարգավորվի, պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր»,- ասել է նախարարը: Մակունցի կարծիքով՝ մշակույթի նախարարությունը չպետք է լինի մարզ տեղափոխվող միակ գերատեսչությունը: Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու հարցը շրջանառվում է դեռևս 2012 թվականից: Նման հարցադրման հիմքն այն է, որ այսպիսով 2 հարց են փորձում լուծել՝ բեռնաթափել մայրաքաղաքը և վերականգնել Գյումրիի՝ որպես մշակութային քաղաքի, կոլորիտը։ Տարբեր տարիներին քննարկվել է Երևանը թեթևացնելու, տարբեր գերատեսչություններ Երևանից մարզեր տեղափոխելու հարցը։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |