ԵԼՔ-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը

ԵԼՔ-ն ու «Ծառուկյան» խմբակցությունը չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրությանը

PanARMENIAN.Net - «ԵԼՔ և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը։

«ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով ելույթում ասել է. «Հարց ու պատասխանը և քաղաքացիական հասարակության մի շարք մտահոգություններ հաշվի առնելով՝ ԵԼՔ խժմբակցությունը որոշել է չմասնակցել ՍԴ դատավորի ընտրությանը, որի արդյունքում դատավորը, հուսով ենք, չի ընտրվի»,-հայտնում է Aysor.am-ը։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, որ հունիսի 12-ին ՍԴ դատավորի թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չի տվել, ուստի իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: «Քանի որ թեկնածուն չի հայտնել լրջագույն կարծիք կարևոր խնդիրների վերաբերյալ, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ ընտրությանը», - ասել է նա:

Մայիսին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար (թափուր էր մնացել Կիմ Բալայանի տեղը) առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը, որը սակայն ԱԺ-ն չհաստատեց՝ բավարար թվով ձայներ նրա օգտին չհավաքվեցին: Եթե Դանիելյան էլ չընտրվի ԱԺ-ում, ապա ՍԴ-ում 2 տեղ թափուր կմնա:

ՍԴ թեկնածուի ընտրությունները տեղի կունենան ժամը 11։00-ին։ Դատավորի թեկնածուն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ներկայացված դատավոր Ելիզավետա Դանիելյանն է։

Հունիսի 12-ին ԱԺ-ում քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---