13  14.06.18 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարմիր հրապարակում ներկա է եղել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին

Մոսկվայի Կարմիր հրապարակում ՖԻՖԱ-ի ԱԱ գալա-համերգն էր. Փաշինյանը ևս ներկա էր

Մոսկվայի Կարմիր հրապարակում ՖԻՖԱ-ի ԱԱ գալա-համերգն էր. Փաշինյանը ևս ներկա էր

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ներկա են եղել Կարմիր հրապարակում ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ երկների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նրանք քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և գործակցությանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---