ՀՀ ԱԽ քարտուղարը մտահոգություն է հայտնել Բելառուսի դեսպանին՝ Ադրբեջանին զենքի վաճառքի մասով14 հունիսի 2018 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը հայկական կողմի մտագոհությունն է հայտնել Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության առնչությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Գրիգորյանը: «Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը», - գրել է անվտանգության խորհրդի քարտուղարը: Ավելի վաղ, Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել են բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2018-ին Բելառուսը մտադիր է կատարել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտահանման առաջին պայմանագիրը: Արտահանվելու է 10 այդպիսի համակարգ, որոնց հավանական պատվիրատուն Ադրբեջանն է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |