Հունիսի 17-ին մահացել է Իգոր Մուրադյանը. Կառավարական հանձնաժողով է ստեղծվելու![]() 18 հունիսի 2018 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին Երևանում մահացել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկը՝ հրապարակախոս, քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Մուրադյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ վերջին շրջանում բուժվում էր ԱՄՆ-ում։ Նրա հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կառավարական հանձնաժողով կստեղծվի: Մուրադյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 29-ին Օդեսա քաղաքում, Ուկրաինական ԽՍՀ։ Մեծացել է Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտի արդյունաբերական ֆակուլտետը։ 1988-ին դարձել է ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկը, նախաձեռնել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը։ 1988 թվականի մայիսին թողել է Կոմիտեի կառավարման գործը։ 1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 081 ընտրատարածք), ԳԽ Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |