Գրիգորյանի տարածքներում մոտ $400 հազար է գտնվել, ընտանիքի անդամները զենք են տեղափոխել18 հունիսի 2018 - 23:13 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ում քննվող քրգործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ապօրինաբար ձեռք բերելով հրազեն ու ռազմամթերք, պահել է դրանք իրեն պատկանող կամ իր տիրապետության տակ գտնվող տարածքներում: Ինչպես հայտնում են գլխավոր դատախազությունից, քննության տվյալների համաձայն՝ սկսած հունիսի 5-ից, ընտանիքի անդամների, ինչպես նաև այլ անձանց մասնակցությամբ Գրիգորյանը սկսել է տեղափոխել, հրազենը տարբեր վայրեր՝ «մաքրելու» նպատակով: «․․․Գրիգորյանը քննությանը խոչընդոտելու, պատասխանատվությունից խուսափելու նպատակով կապ է հաստատել խուզարկության վայրում գտնվող որդու հետ, վերջինիս հրահանգել է «Ա.»-ին փոխանցել, որ ներկայանա խուզարկության վայր և «ամեն ինչ իր վրա վերցնի»․․․ 30 րոպե անց տվյալ անձը ներկայացել է խուզարկության վայր և հայտնել, որ ողջ ռազմամթերքը պատկանում է միայն իրեն: Այս հանգամանքն առանձնակի նշանակություն ունի Գրիգորյանի հավանական վարքագծի կանխատեսման առումով՝ փաստերով որ նա հընթացս միջոցներ է ձեռնարկել դատավարությանը մասնակցող անձի վրա անօրինական ազդեցություն գործադրելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում։ ԱԱԾ-ի՝ հունիսի 17-ին տարածած հաղորդագրությունում հայտնած առգրավված մեքենաներից, զենքից ու բանակին հասցեագրված օգնությունից բացի խուզարկությունների արդյունքում Գրիգորյանին պատկանող կամ նրա փաստացի տիրապետության տակ գտնվող տարածքներում գտնվել է 71.760.000 ՀՀ դրամ, 80.000 ԱՄՆ դոլար, 67.350 եվրո, 246.500 ուկրաինական արժույթ (շուրջ $316 հազար՝ ընթացիկ փոխարժեքներով՝ խմբ․)։ Ըստ հողարդագրության, ևս 36.884.370 ՀՀ դրամ է գտնվել Գրիգորյանի ընկերություններից մեկին պատկանող տարածքներում (ընդամենը՝ շուրջ $393 հազար՝ ներառյալ վերը թվարկած գումարները՝ խմբ․)։ Նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ-ն սահմանված կարգով սնունդ, զինվորական հանդերձանք է տրամադրել ԵԿՄ-ին՝ իր կանոնադրական նպատակների իրականացման նպատակով: Բացի այդ, 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ օգնության նպատակով առաջնագծում ծառայություն իրականացնող զինվորներին փոխանցելու համար ԵԿՄ-ին են տրամադրել սննդամթերք, հագուստ, տնտեսական այլ պարագաներ: Հաղորդագրությունում երկար թվարկվում են, նախաքննության համաձայն, Գրիգորյանի կողմից ՊՆ, ՊԲ, քաղաքացիների ու կազմակերպությունների նվիրաբերված գույքի հափշտակման դեպքերն ու հարուցված քրգործերի մանրամասները։ Նշվում է, որ Գրիգորյանի հետ փոխկապակցված «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ տարածքում հայտնաբերված ապրանքներից միայն մսի, ձկան պահածոյի և խտացրած կաթի արժեքը կազմում է շուրջ 7.000.000 ՀՀ դրամ: Դրանք, այդ թվում, օգտագործվել են որպես կենդանիների կեր։ «․․Ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Գրիգորյանին մեղադրանք առաջադրելու ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու․․․ ինչպես նաև մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար», - ասվում է հաղորդագրությունում: Ձեռք բերված տվյալները՝ վկայում են հանցանք կատարելու առավել քան հիմնավոր կասկածի, որպես Գրիգորյանի կալանավորման պայմանի, առկայության մասին: Ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը բազաթիվ անձանց ներգրավվածությունը, ռազմամթերքի քանակը, նաև զինվորների համար նախատեսված գույքի հափշտակությունը, որին կարող են ներգրավված լինել բազմաթիվ անձինք, վկայում են դրա հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին: «Վերոնշյալ հանգամանքները էապես բարձրացնում են ազատության մեջ գտնվելու դեպքում Գրիգորյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա ապօրինաբար ազդելու, գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու և կեղծելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու, ՔՕ-ով չթույլատրված նոր արարք կատարելու հավանականությունը», - նշվում է հաղորդագրությունում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |