Ռոբերտ Ֆիսկի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Առաջին Հոլոքոսթ» գիրքը թարգմանվել է հոլանդերեն21 ապրիլի 2008 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «Ապրիլի 24-ի կոմիտեն», որը մաս է կազմում Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությանը (FAON), Ռոբերտ Ֆիսկի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Առաջին Հոլոքոսթ» գրքի հոլանդերեն տարբերակը կփոխանցի հոլանդական խորհրդարանի եվրոպական եւ արտաքին գործերի մշտական հանձնաժողովին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել «Աբովյան» մշակութային կենտրոնում, Ֆիսկի գրքի նմուշը մակագրված է հեղինակի կողմից: «FAON-ի պատվիրակությունը հանդիպել է Ռ.Ֆիսկի հետ 2008թ. ապրիլի 18-ին Ռոտտերդամում»: Ապրիլի 24-ին FAON-ը խորհրդարանական հանձնաժողովին կներկայացնի Ֆիսկի գիրքը այն խնդրագրի հետ, որտեղ մտահոգություն է հայտնվում Թուրքիայում ազգային փոքրամասնությունների եւ խոսքի ազատության ոլորտներում բարեփոխումների դանդաղ ընթացքի վերաբերյալ: Խոսքը գնում է Թուրքիայի հայազգի եւ այլ քաղաքացիների հետպնդման մասին ըստ Թուրքիայի 301-րդ հադվածի, որը սահմանափակում է խոսքի ազատությունը: FAON-ը կարծում է նաեւ, որ առաջխաղացում չկա Թուրքիայի կողմից անցյալի ընդունման գործում, հատկապես, Հայոց ցեղասպանության հարցում: Դիմումը կհանձնվի ապրիլի 22-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռոբերտ Ֆիսկը բրիտանական The Independence թերթի մեկնաբանն է: Նա բազմիցս է եղել Թուրքիայում եւ Հայաստանում եւ իր հոդվածներում գրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |