«Օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել է![]() 22 հունիսի 2018 - 18:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Անդիկ» մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի կողմից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը: Նախնական տվյալներով՝ 2018-ի հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «NEXIUM» գրառումով պլաստմասե տարրա, որի մեջ եղել է 9 հատ հաբ՝ դաջված «M» տառով, իսկ հյուրասենյակից՝ սպիտակ գույնի բյուրեղանման փոշիացված զանգված: Դատաքիմիական փորձաքննության թիվ 289 Ք-18 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փոշեբյուրեղանման զանգվածը հանդիսանում է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց՝ 0,24 գրամ քաշով, 9 հատ դեղահաբերում ևս հայտնաբերվել է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որում «Մեթադոնի» ընդհանուր քաշը կազմում է 0,09 գրամ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, որն այսօր ստացվել է ՀՀ ՔԿ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում: Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել է՝ թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով:Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |