Յուրացումներ Գոռավանում. Համայնքապետի դեմ քրգործ է հարուցվել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Արարատի մարզի Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է համայնքի միջոցները, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ Բազիկյանն անձնական նպատակներով մի քանի տարի շահագործել է «Խոսրով անտառ» պետական արգելոցում գտնվող ավազահանքը, համայնքին հատկացված տրակտորը շուկայականից ակնհայտ ցածր գնով վաճառել է եղբորը, օտարել է համայնքին պատկանող կոմբայնը՝ գումարն օգտագործելով անհայտ նպատակներով: Նա համայնքի միջոցներով մեքենա է գնել, իսկ հետո վաճառել, բյուջեից 4,5 մլն դրամ է դուրս գրել գյուղի հուշաքարի շինարարական աշխատաքների համար, մոտ 40 հոգու ձևակերպել է որպես աշխատող՝ յուրացնելով գումարը: Դեպքի հագամանքները պարզվում են: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |