Հայ դատի գրասենյակը բողոքել է ԱՄՆ Կոնգրես, Պետդեպ ու Պենտագոն՝ Ադրբեջանին ուղղաթիռներ վաճառելու համար

Հայ դատի գրասենյակը  բողոքել է ԱՄՆ Կոնգրես, Պետդեպ ու Պենտագոն՝ Ադրբեջանին ուղղաթիռներ վաճառելու համար

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում հայ դատի գրասենյակը բողոք է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես, Պետդեպ ու Պենտագոն՝ Ադրբեջանին ուղղաթիռների վաճառքի դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

«Վաշինգտոնի հայ դատի գրասենյակ եմ ուղարկել ամերիկյան ուղղաթիռների վերաբերյալ նյութերը, որոնք հայտնվել են Բաքվում: Այո, արգելվում է ամերիկյան զենքի, ռազմական պարագաների, ինչպես նաև կրկնակի նշանակության, կամ պոտենցիալ ռազմական նշանակության վերածվող ցանկացած ապրանքատեսակի վաճառք հակամարտող կողմերին: Ամերիկյան զենքը մեր զինվորներին երբեք չի սպառնացել ու չպետք է սպառնա», - գրել է նա՝ վկայակոչելով 907-րդ բանաձևը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ադրբեջանական բանակի տրամադրության տակ է հայտնվել ամերիկյան Բել-412 երկու ուղղաթիռ: Առայժմ չի պարզվել, թե որ երկրից է Բաքուն ձեռքբերել ուղղաթիռները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---