Ոչ վավեր անձնագրով քաղաքացիները հնարավոր է չմասնակցեն ընտրություններին![]() 26 հունիսի 2018 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Անձնագրի վավերականության ժամկետը չերկարաձգած քաղաքացիները կարող է դուրս մնալ ընտրական ցուցակներից՝ զրկվելով ընտրություններին մասնակցելու իրավունքից: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողի քարտուղար,«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական-հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով, ներկայում 198.000 քաղաքացի վավերականության ժամկետը լրացած անձնագիր ունի. նրանց մեծ մասը Հայաստանում չի բնակվում: «Եթե այս առաջարկն ընդունվի, ապա ընտրացուցակներչը բավականին կմաքրվեն, և մարդիկ, որոնք չեն մասնակցում ընտրություններին, դուրս կգան ընտրացուցակներից», - ասել է Իոաննիսյանը: Քննարկվում է նաև քվեարկության ընթացքում գրչի կիրառությունը հանելու հարցը. ընտրողն առանց որևէ նշումի պետք է ծրարի մեջ դնի իր նախընտրած քաղաքական ուժի թերթիկը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ընտրական օրենսդրության բարեփոխումների համար հանձնաժող է ստեղծվել: Քննարկումներին միանալու ցանկություն են հայտնել նաև ՀՀ ԱԺ խորհրդարանական 4 ուժը, որոնք ձևավորել են աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |