ՊՆ հագուստի գնման մրցույթում մոտ 30 մլն դրամով թանկ գին առաջարկած ընկերությունն է հաղթել26 հունիսի 2018 - 18:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը մոտ 30 մլն դրամի չարաշահումներ է բացահայտել ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար բամբակյա շապիկ, կիսավարտիք, տաք ներքնաշոր, կոմուֆլյաժ մայկա-ֆուֆայկա, ինչպես նաև բարձ, բարձի երես, ծածկոց, սավան, վերմակածրար և ներքնակ ապրանքատեսակների գնման գործընթացում: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Նշվում է, որ փետրվարի 22-ին նշված ապրանքները գնելու նպատակով կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «Բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «Հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից՝ առավել ցածր գին առաջարկած առաջին և երկրորդ հայտատու ընկերություններին: «Արդյունքում հաղթող է ճանաչվել երրորդ տեղ զբաղեցրած և մոտ 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Ի դեպ, նշված գումարը համարժեք է եղել առաջին հայտատու ՍՊԸ-ի ներկայացրած պայմանագրային արժեքով 50.000 հատ շապիկի կամ 80.000 հատ կիսավարտիքի գնին», - նշվում է դատախազության հաղորդագրության մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությանը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |