Երևանում մեկնարկել է ՍԾՏՀԿ ԱԳՆԽ նիստը. Նախագահությունը ՀՀ-ից կանցնի Ադրբեջանին

Երևանում մեկնարկել է ՍԾՏՀԿ ԱԳՆԽ նիստը. Նախագահությունը ՀՀ-ից կանցնի Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է ՍԾՏՀԿ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները՝ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Մահմուդ Մամադ-Գուլիևը և Թուրքիայի ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Օմար Քյուչուքը:

Նիստի ժամանակ ՀՀ-ն Ադրբեջանին կփոխանցի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում: Հայաստանը ստանձնել էր ՍԾՏՀԿ նախագահությունը 2017-ին:

Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---